«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Կկվախաղ

Կկվախաղ
20.03.2025 | 07:42

«Կկու, կկու, հիմա՛ր կկու, քանի՞ փոքրիկ ձագ ունես դու…» - սա է այն թատրոնը, որ համատեղ խաղում են նիկոլն ու ալիևը։

Իրականում «կկու»-ն նիկոլի միայն դերն է՝ ոչ թե վիճակը։

Իրականում նիկոլը անգամ ազատ չէ որոշելու՝ հերթական ձագին նետի հոշոտելու թե չնետի, ու երբ նետի։

Իրականում նիկոլի վիճակը շատ նման է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավարի վիճակին` ինչ հրամայի ալիևը, այն էլ կանի։

Առանց վարանելու։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2899

Մեկնաբանություններ